Ջոյ Հարջո «Խենթ խիզախը․ Ինքնակենսագրական»

Տոհմական առասպելներն ու նախնիների պատմությունները, երաժշտությունն ու պոեզիան իրար հետ համադրող ինքնակենսագրական այս հրաշալի գրքում բնիկ ամերիկացիների առաջատար ձայներից մեկը՝ Ջոյ Հարջոն, նկարագրում է բանաստեղծ դառնալու իր ուղին։ 

Հարջոն ծնվել է Օքլահոմայում՝ Արցունքների Արահետի ծայրամասում, որտեղ մեծացել է՝ սովորելով, թե ինչպես կարելի է բռնարար խորթ հորից փախչել և ապաստան գտնել սեփական երևակայության, խոր հոգևոր կյանքի ու բնության հետ կապի մեջ։ Նա ուսում է ստացել հնդկական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սկսել է արժևորել երաժշտությունն ու նկարչությունը, և որտեղ դեռ դեռահաս տարիքում երեխա է ունեցել։ Միայնակ դաստիարակելով երեխային՝ նա ի վերջո գտել է իր բանաստեղծական ձայնը։ Պատմելով դավաճանության և սիրո բարդությունների մասին՝ «Խենթ խիզախը» հուշ է ընտանիքի և սեփական ձայնը գտնելու նպատակով ընտանիքից առանձնանալու անհրաժեշտության մասին:

Հարջոյի պատմությունը բարդ երիտասարդության, երիտասարդ չափահասության և մրցանակակիր բանաստեղծի ու երաժշտի վերածվելու մասին է՝ եզակի, հիշվող և ֆանտաստիկ մի գործ: