Սարա Ահմեդ «Ապրելով ֆեմինիստի կյանք»

«Ապրելով ֆեմինիստի կյանք» աշխատության մեջ Սարա Ահմեդը ցույց է տալիս, թե ինչպես է ֆեմինիստական տեսությունը առաջանում առօրյա կյանքից և տանն ու աշխատավայրում ֆեմինիստ լինելու սովորական փորձերից: Հիմնվելով մասնավորապես գունամաշկ ֆեմինիստ գիտնականների ժառանգության վրա՝ Ահմեդն առաջարկում է մի բանաստեղծական և անձական մեդիտացիա այն մասին, թե ինպես են ֆեմինիստները օտարվում այն աշխարհից, որը նրանք քննադատում են՝ հաճախ անուն տալով և ուշադրությունը սևեռելով խնդիրներին, և թե ինչպես են ֆեմինիստները սովորում իրենց՝ աշխարհը վերափոխելու փորձառությունից։ Ահմեդը նաև տալիս է իր ամենահիմնային մեկնաբանությունը ֆեմինիստ քիլջոյի վերաբերյալ, որը ներկայացված է իր ավելի վաղ աշխատության մեջ `ցույց տալով, թե ինչպես են ֆեմինիստները ստեղծում հնարամիտ լուծումներ, ինչպես օրինակ՝ աջակցության համակարգեր ձևավորելով ռասիզմի և սեքսիզմի ցավոտ փորձառություններին դիմակայելու համար: