«Մանևրումներ»

«Մանևրումները» ընթերցողներին դնում է գլոբալ շրջագայության մի տարածված գործընթացի մեջ, որը կոչվում է «ռազմականացում»: Իր սուր բծախնդրությամբ և խիզախությամբ հանրաճանաչ ֆեմինիստ Սինթիա Էնլոուն ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր «ռազմականանում» են, ոչ միայն հայտնի անհատներ են՝ գործադիրներ և գործարանային աշխատողներ, որոնք կործանիչ ինքնաթիռներ են ստեղծում, ցամաքային ականներ և միջմայրցամաքային հրթիռներ, նրանք նաև սննդի, խաղալիքների, հագուստի ընկերությունների, կինոստուդիաների, ակցիաների բրոքերների և գովազդային գործակալությունների աշխատակիցներ են: Ռազմականացումը երբեք գենդերային չեզոք (gender-neutral) բնույթ չի կրում: Ըստ Էնլոուի,- «Դա անձնական և քաղաքական վերափոխում է, որը հենվում է կանացիության և առնականության մասին գաղափարների վրա»:

Ֆիլմերը, որոնք հավասարեցնում են գործողությունները պատերազմի հետ, պահպանակները, որոնք նախագծված են կամուֆլյաժի ձևով, նորաձևությունը, որը տոնում է արույրե կոճակները և ուսադիրները, մակարոնեղեն պարունակող տոմատի ապուրը, որը նման է «Աստղային պատերազմներ» ֆիլմի զենքերի․ այս բոլորը նպաստում են ռազմատենչ արժեքներին, որոնք ձևավորում են մեր մշակույթը ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ։