2024 թվականի ապրիլի 18-ին ՖեմԳրադարանը անկացրեց Զին* պատրաստելու աշխատարան Վանաձոր քաղաքում գտնվող Creopia-ում։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները միասին սովորեցին զին պատրաստելու մի քանի տեխնիկաներ, քննարկեցին իրենց տարբեր գաղափարները և միասին փորձեցին ստեղծել ֆեմինիստական ինքնահրատներ ստեղծարար միջոցներով։ 

*Զինը կամ ինքնահրատը, ոչ առևտրային, քիչ ռեսուրսներով պատրաստված տպագիր կամ օնլայն թերթ է, որը սովորաբար արտադրվում է փոքր, սահմանափակ քանակներով: Այն լայն կիրառում ուներ 1980-ականների ֆեմինիստական, փանկ և ակտիվիստական շարժումներում և հիմնականում կիրառվում էր քաղաքական գաղափարներ տարածելու և իրազեկման համար:
Զիները ստեղծվում են DIY (ինքնաշեն) բազմաթիվ եղանակներով, բայց հեշտությամբ վերարտադրվում են՝ էջերը պատճենելով, ծալելով պարզ բրոշյուրների մեջ: Զիները կարող են նաև կարվել, սոսնձվել, կամ նույնիսկ գոյություն ունենալ չկապված և այլ ձևաչափերով:

Զինում կարելի է շոշափել տարբեր թեմաներ՝ արվեստից մինչև քաղաքականություն, քաղաքացիական պայքար, հոգեկան առողջության հարցեր, անձնական փորձառություններ և այլն: Դրանց բովանդակությունը կարող է լինել տեքստային, նկարազարդ, տպագրված, կոլաժված կամ բառերի ու պատկերների համադրություն: 