Ի՞նչ են աջերն առաջարկում կանանց։ Ինչպե՞ս են աջերը մոբիլիզացնում կանանց։ Ինչու՞ են աջերը կանանց իրավունքներին ընդդիմանալու հարցում հաջողության հասնում։ Այս արդիական հարցերին Անդրեա Դվորկինը պատասխանում է իր մնացյալ աշխատություններին բնորոշ պարզ ճշգրտությամբ և ուժգին կրքոտությամբ։ Հղիության ընդհատման, նույնասեռականության, հակասեմիտականության, կանանց աղքատության, հակաֆեմինիզմի նկատմամբ աջերի ունեցած դիրքի ազդեցության առաջին հստակ վերլուծությունը կատարելով` Դվորկինը ցույց է տալիս, թե ինչպես են աջերը փորձում և՛ շահագործել, և՛ լռեցնել կանանց ամենախորը վախերը։