Ոգեշնչված ֆեմինիստական ռազմատենչության նոր ալիքից, որը բռնկվել էր ամբողջ աշխարհում, այս մանիֆեստը պարզ, բայց զորեղ մի օրինակ է. ֆեմինիզմը չպետք է սկսվի կամ ավարտվի այն կետում, որտեղ կանայք ներկայացված կլինեն իրենց մասնագիտությունների գագաթնակետում: Այն պետք է կենտրոնանա ներքևում գտնվողների վրա և պայքարի հանուն այն աշխարհի, որին նրանք արժանի են: Իսկ դա նշանակում է թիրախավորել կապիտալիզմը: Ֆեմինիզմը պետք է լինի հակակապիտալիստական, էկո-սոցիալիստական և հակառասիստական: